Մադրիդում կբացվի գարեջրի առաջին թանգարանը

Մադրիդի «Պալասիո դել Ինֆանտադո» պալատը, որ տեղակայված է Լա Լատինա լեգենդար թաղամասում,  կվերածվի գարեջրին նվիրված առաջին մշակութա-ժամանցային կենտրոնի:

Euomag-ը տեղեկացնում է, որ ծրագրի իրագործմամբ կզբաղվի Mahou San Miguel գարեջրային ընկերությունը:

Ճարտարապետ Էկտոր Ֆերնանդես Էլորսայի նախագծի համաձայն` 3000 քառ. մետր տարածք զբաղեցնող շենքը կներկայանա կարմիր հայելային առաստաղներով, պարուրաձև կենտրոնական աստիճանահարթակով, դիտորդական հրապարակով, ինչպես նաև ներքին բակով:

Europa Press իսպանական պարբերականի հաղորդմամբ` թանգարանը կբացվի 2017-ին:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մադրիդում կբացվի գարեջրի առաջին թանգարանը”

Leave a Reply

Your email address will not be published.