Ճարտարապետական շատ ծանր պատկեր ունենք. Պավել Սարգսյանը՝ Երևանի մասին

2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո միանգամից ու ակնթարթորեն հանրապետության ամբողջ տարածքում տեղի ունեցան ոչ միայն քաղաքական, այլև՝  վարչական, տնտեսական, հասարակական փոփոխություններ, որոնց արդյուքնում այսօր Հայաստանի քաղաքացին իր շատ պարզ առօրյայում զգում է սիրով և հանդուրժողականությամբ տեղի ունեցած հեղափոխության թավիշը:

Մայրաքաղաք Երևանի կյանքում այդ փոփոխությունները քիչ չեն, ու վստահաբար կարելի է ասել՝ ավելի քան շոշափելի են: Ինչ ունեինք հետխորհրդային ու Անկախ Հայաստանի առաջին գրեթե 30 տարիների ընթացքում և ինչ ենք ձեռք բերել այսօր՝ Նոր Հայաստանի երկամյա ժամանակահատվածում: Քաղաքամայր Երևանի նոր առօրյայի ու առաջիկա անելիքների մասին զրուցել ենք Երևանի քաղաքապետրանի ավագանու նոր անդամ Պավել Սարգսյանի հետ:

Որո՞նք եք համարում մայրաքաղաքում լուծում պահանջող առաջնահերթ խնդիրները:

Առաջնահերթ եմ համարում տրանսպորտի հարցը, որը հիմնովին լուծման կարիք ունի. առհասարակ տրանսպորտի կարգավորման մասին է խոսքը, որի հետ էլ կկարգավորվի նաև երթևեկությունը: Եվ եթե խոսում ենք քաղաքային փոխադրամիջոցի ամբողջական կարգավորման գործընթացի մասին, կարևոր եմ համարում էկոլոգիական տրանսպորտի մշակույթի ներմուծումը քաղաքում՝ կլինեն դրանք թե հեծանիվները, թե սամակատները: Իհարկե, այս ամենի համար նաև համապատասխան գոտիավորւմ է պահանջվում, ինչը պետք է ներդնել: Ինչ վերաբերում է աղբահանությանը, ապա արդեն նշեցի, որ այն կարելի է լուծված համարել, սակայն աղբի տեսակավորման գործը դեռ չի իրականացվում, հուսամ, որ հաջորդող փուլերում, արդեն նորաստեղծ աղբահանման հիմնարկը՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը,  կիրականացի նաև աղբահանման տեսակավորման գործընթացը:

Հաջորդ՝ լուծում պահանջող հարցերից թերևս կառանձնացեմ կանաչապատման, ոռոգման ջրի և իհարկե այն անհասկանալի, հախուռն շինարարության համակարգման հարցը, ինչի արդյուքնում տարիներով Երևանում վեր են խոյացել անբացատելի ու ադեմ շենքեր:

Կարևորելու եմ մանկապարտեզների ու դրանց վերանորոգման խնդիրը, որն իսկապես հրատապություն է պահանջում: Դա կարևորագույն հարց է, որտեղ իրենց առօրյան են կազմակերպում մեր երեխաները և որպես քաղաքային իշխանության մասինկը՝ կփորձեմ այս ու այլ խնդիրների լուծման գործընթացում ունենալ իմ ներդումը: Եվ այս բոլորը կարգավորելուն զուգահեռ, անշուշտ, պետք է իրավական նորմերը կարգավորել, որոնց միջոցով մայրաքաղաքային հարցերը իրավական լուծում կստանան:

Ի՞նչ մեխանիզմներ են, ըստ Ձեզ, անհրաժեշտ՝ ավելի բարեկեցիկ Երևան ունենալու համար:

Ինչ վերաբեում է մեխանիզմներին, ապա, ընդհանուր առմամբ, կառավարման մոդելում մեխանիզմները նաև  իրավական նորմերն են, որոնց մասին արդեն նշել եմ: Սակայն եթե խոսեմ իրավական տեսանկյունից զատ, ապա կարևոր է երևանցիների ներգրավվածությունը մայրաքաղաքի զարգացման գործընթացում: Մի բան պետք է ամրագրենք՝ բոլոր խնդիրները լուծելի են. սա միանշանակ է, պարզապես կան խնդիրներ, որոնք հնարավոր է կարճ ժամկետում լուծել, կան խնդիրներ, որոնք ժամանակ են պահանջում: Բայց քաղաքը կառուցելու, զարգացնելու ու պահպանելու գործը սկսվում է յուրաքանչյուրիցս. պետք է արդեն ստեղծվածին վերաբերվել՝ չկեղտոտելու, չկոտրելու ու չփչացնելու գիտակցումով:

Այսօրվա բնակիչը՝ նախկին իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով հայտնվել է փաստի առաջ. ի՞նչ պետք է անի նա:

Այո, մենք պետք է ընդունենք այդ ճշմարտությունը, որ նախկին իշխանության գրեթե 30 տարիներին հաճախ են խախտվել օրենքները, ինչի հետևանքով, մասնավորապես կառուցապատման գործընթացում, ապօրինի շինարարության դեպքեր են արձանագրվում: Սա հետևանքն է այն իրավական թերի նորմերի, որոնք ունեցել են սողանցքներ, և վստահաբար կարող եմ ասել՝ այդ արվել է միտումնավոր, որպեսզի հնարավորություն լիներ անելու այն, ինչ ուզել են:

Պետք է վերադարձնել բոլոր այն կանաչ գոտիները, որտեղ օրենքի խախտմամբ տեղի է ունեցել կառուցապատում: Այդ բոլորը պետք է ուսումնասիրվի, և եթե խախտումներ կարձանագրվեն՝ անպայման պետք է երևանցիներին վերադարձվեն այդ կանաչ գոտիները:

Եվ շատ հաճախ դրանք այն դեպքերն են, երբ միանգամից չես կարող մտնել ու լուծել. դրանք աստիճանաբար պետք է կարգավորել՝ արդեն օրենքի սահմաններում:

Երևանի շատ շենքեր և հանրային ու մշակությանի նշանակության կառույցնեերջին տարիներին քանդվեցին կամ վերակառուցապատվեցին՝ բոլորովին ոչ երևանայան կոլորիտով ու քաղաքամայր Երևանին հարիր բովանդակությամբ: Որն եք տեսնում երբեմնի վարդագույն Երևանի վերականգման առաջնահերթ լուծումը:

Իմ խոսքում արդեն նշեցի, որ ապօրինի շինարարությունները քաղաքում շատ են եղել վերջին տարիներին և որի արդյուքնում ունենք այն ինչ ունենք: Այդ ալիքի տակ են ընկան նաև ցավոք սրտի պատմական ու մշակության արժեք ներկայացնող այն  շինությունները, որոնք իրենց գույն ու պատմությունն են բերել մեր սիրելի Երևանին, ցավոք սրտի մեծ մասը վերացել է:

Կառոցապատումների մեծ մասը իրականացվել են ոչ ստանդարտների համապատասխան ու այն ամբողջությամբ աղավաղվել է Երևանի տեսքը. այս փուլում վերականգնելն ու տեսքի բերել քաղաքը անհնար է, սակայն պետք է գոտևորման սկզբունքով նոր խաղի կանոններ մտցնել, սահմանել   յուրաքանչյուր վայրի համար համապատասխան չափորոշիչ և աստիճանաբար շտկել ներկայիս իրավիճակը:

Այսօր մենք ունենք շատ ծանր պատկեր՝ մանսավորապես քաղաքի կենտրոնում:

Ինչպես կգնահատեք հետհեղափոխական Երևանը:

-Այսօր  բարեփոխումների մեջ է քաղաքը: Այն բոլոր ծրագրերը, որոնք որ իրականացվում են շատ լուրջ հիմքերով են դրվում և առաջիկա երկու երեք տարիների ընթացքում բոլորս էլ ականտես կլինենք այդ արմատական փոփոխությեւններին: Երևանի քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմը, ավագանին՝ քաղաքապետի գլխավորությամբ լուրջ տրամադարված են այս բարեփոխումների կառավարման արդյունքում նոր որակներ հաղորդել մայրաքաղաքին:

Հիշեցնենք, որ Պավել Սարգսյանը հանդիսանում է «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի, «Մենք» մշակութային առցանց լրատվականի, «Մենք» ամսագրի, «Երևանյան թմբուկներ» երաժշտական նվագախմբի, «Tricolor» երաժշտական փառատոնի, ՀՀ  պետական խորհրդանիշների տոնի հիմնադիրը:

Վարդիթեր Գիշյան

Տարածել`
Share

You may also like...