Ճապոնիան կարող է դադարեցնել վճարները ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Ճապոնիայի իշխանությունները կարող են դադարեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումն այն բանից հետո, երբ կազմակերպությունը Համաշխարհային ժառանգության ցանկում ներառի 1937-ին չինական Նանկին քաղաքում կոտորածների մասին փաստաթղթերը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Մենք ուսումնասիրում ենք այդ ցավալի որոշմանն արձագանքելու բոլոր տարբերակները»,-մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յեսիհիդե Սուգան:

Ճապոնիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Չինաստանի կողմից ներկայացված փաստաթղթերում պատմությունը խեղաթյուրված է եւ կան միակողմանի դատողություններ: Ճապոնիայի իշխանությունները նաեւ հայտնել են, որ նախատեսում են հետագայում պնդել, որ կազմակերպությունը բարեփոխման ենթարկվի:

news.am

Տարածել`
Share

You may also like...