Ճապոնիայում ամենավաճառվող գիրքը Մուրակամիի նոր վեպն է
Ճապոնիայում այժմ ամենավաճառվող գիրքը հայտնի գրող Հարուկի Մուրակամիի նոր «Գունատ Ցուկուրու Տաձակին և նրա ճանապարհորդությունների տարիները» վեպն է։ Նոյեմբերի վերջի տվյալներով՝ վաճառվել է 985 հազ. օրինակ, հայտնում է РИА Новости-ն:
Մուրակամիի նոր վեպը վաճառքի է հանվել ապրիլի 12-ին և անմիջապես դարձել վաճառքների առաջատար։ Հրատարակչությունն արդեն մի քանի անգամ վերահրատարակել է լրացուցիչ տպաքանակներ։
Վեպի գլխավոր հերոսը Ցուկուրու Տաձակի անունով միայնակ մի տղամարդ է: Վերջինս իր կյանքում տեղի ունեցած մի միջադեպի պատճառով սկսում է ճանապարհորդել և տարբեր փորձությունների միջով անցնել։
64-ամյա Հարուկի Մուրակամին աշխարհում ամենահայտնի ժամանակակից հեղինակներից է, նրա ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 40 լեզուներով։
անդրադարձը՝ Անահիտ Ծատուրյանի
- Previous Ֆրանսիայի նախկին վարչապետի գրքերի հավաքածուն աճուրդում վաճառվել է 2.9 մլն եվրոյով
- Next Ժամանակի մեջ քարացած նախաճաշ. Նոելիա Լոզանո