Ճապոնական Տանաբատա տոնը կնշեն Երևանում

Հայ-ճապոնական գիտակրթական մշակությային «Հիկարի» կենտրոնը հուլիսի 7-ին առաջին անգամ կնշի ճապոնական Տանաբատա տոնը: Ճապոնական ավանդական տոնին մասնակցել ցանկացողները կարող են «Հիկարի» կենտրոն այցելել հուլիսի 7-ին ժամը 19-ին(Սարյան 33 հասցեում):

Տանաբատան նշում են ամեն տարի հուլիսի 7-ին: Այդ ժամանակ մարդիկ իրենց ցանկությունները գրում են թղթի ժապավենների վրա ու կախում եղեգի ճյուղից: Տոնի հետ կապված պատմությունը պատմվում է ասիական շատ երկրներում, ճապոնական տարբերակը հիմնված է չինական առասպելի վրա, որին տեղական հավատամքներ են հյուսվել, ուստի պատմությունը Ճապոնիայի տարբեր հատվածներում տարբեր կերպ է հնչում:

Առավել ավանդական է պատմությունն այն մասին, թե ինչպես արքայադուստր Օրիհիմեն՝ երկնային արքայի դուստրը, հոր հետ միասին ամպեր էր գործում: Սակայն մի անգամ նա տեսավ գեղեցիկ երիտասարդի՝ Քենգյուին կամ Հիկոբոսիին, ով կովեր էր արածացնում: Սիրելով երիտասարդին՝ աղջիկը կիսատ թողեց աշխատանքը, ինչով բարկացրեց հորը: Նա հրամայեց բաժանել սիրահարներին և հավերժ մնալ հսկա գետի՝ Ծիր Կաթինի տարբեր կողմերում: Նրանց թույլ էր տրվում հանդիպել տարվա մեջ միայն անգամ՝ հուլիսի 7-ին(այդ գիշեր աստղերն առավել մոտ են): Առաջին անգամ, երբ սիրահարները փորձեցին հանդիպել, նրանք հայտնաբերեցին, որ չեն կարող անցնել գետը:  Օրիհիմեն այնքան արտասվեց, որ հավաքվեցին կաչաղակները, և, բացելով թևերը, կամուրջ կապեցին, որպեսզի սիրահարները կարողանան հանդիպել: Սակայն եթե տոնի օրը անձրև է գալիս, սիրահարները ստիպված են ևս մեկ տարի սպասել:

Երեխաներն ու մեծահասակներն իրենց երազանքները վստահում են գունավոր թղթի ժապավեններին, որով զարդարում են տան ակում կամ մուտքի մոտ դրված եղեգի ճյուղերը: Երբեմն ցանկությունները գրում են բանաստեղծության տեսքով: Վաղ ժամանակներից համարվում է դա կօգնի բանաստեղծ դառնակ, քանի որ Տանաբատան արվեստների հովանավորն է: Հովիվին նվիրում են հինգ տարբեր գույնի թելեր(կանաչ, կարմիր, սպիտակ, վառ կարմիր, սև): Նրանից լավ բերք են խնդրում, քանի որ միշտ հովանավորել է հողագործներին:

Տարածել`
Share

You may also like...