«Ճանապարհ» ֆիլմը ճանապարհ կհարթի հաշմանդամների համար

«Բարս Մեդիա» դոկումենտալ ֆիլմերի ստուդիան Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ ներկայացնում է «Ճանապարհը բոլորինն է» նախագիծը, որի հիմքում ընկած է «Հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված միջավայրը հարմար է բոլորի համար»գաղափարը: Նախագծի շրջանակում նկարահանվել է «Ճանապարհ» ֆիլմը, որը ներկայացնում է ճանապարհատրանսպորտային խնդիրները, որոնց բախվում են գրեթե բոլոր հաշմանդամություն ունեցող մարդիկ: Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան:

-Մեր հիմնական նպատակը ֆիլմի միջոցով ինչ-որ բան փոխելն է, եւ որպես հերոսներ են ընտրվել մարդիկ, ովքեր, որոշակի խնդիրներ ունենալով հանդերձ, չեն կոտրվել եւ ընտրել են առաջ գնալու ճանապարհը,-նշում են հեղինակները:

Ֆիլմի հերոսներից մեկը լողորդ է, մյուսը՝ պարուհի-դերասան, երրորդը՝ վարորդ, չորրորդը՝ կազմակերպության ղեկավար: Գլխավոր հերոսը, ում միջոցով բացահայատվում են նաեւ մյուս կերպարները, ֆիլմում ասում է, որ իր չքայլած կյանքն ավելի երկար է, քան քայլածը:

 

Հեղինակ՝ Ազա Ղասաբյան

Աղբյուրը՝ iravunk.com/news/12288

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed