Ճանապարհորդություն դեպի 1991 թվական

1990-91 թվականների Ամանորի ծրագիրը առաջին անգամ Հայկական հեռուստատեսության պատմության մեջ տևեց մոտ 24 ժամ: Այն պատրաստեց “ԽՃԱՆԿԱՐ” ինֆորմացիոն-երաժշտական-զվարճալի կիրակնօրյա ծրագրի սիրված ծրագրի ստեղծագործական խմբի կողմից,Արտակ Արզումանյանի ղեկավարությամբ:Մարաթոնին մասնակցեցին գրեթե բոլոր խմբագրությունները և նույնիսկ Արցախի նորաստեղծ հեռուստատեսությունը: Մեկ ամսվա ընթացքում նկարահանվեցին բազմաթիվ սյուժեներ,հանդիպումներ,երգեր,իրսկ հաղորդման հիմնական մասը ներկայացվեց ուղիղ եթերում: Ծրագրի հիմնական հաղորդավարներն էին Կարեն Քոչարյանը և Արմեն Ամիրյանը: Քանի որ հետագայում եթերաժամի պատճառով հնարավորություն չընձեռնվեց կրկնել այն ամբողջությամբ,Սերգեյ Երիցյանի “Առաջարկում է հեռուստադիտողը” հեղինակային սոցիոլոգիական հաղորդաշարը,պատրաստեց մի հաղորդում,ուր ներկայացվեցին հարցազրույցներ ստեղծագործական խմբի անդամների հետ և հատվածներ «ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ 1991 ԹՎԱԿԱՆ» հեռուստամարաթոնից: Ցավոք,մարաթոնի ժապավենները մի քանի տարի անց ջնջվեցին և այդ հիշարժամն հաղորդումից մնաց միայն այսքանը:

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed