Ղրղզստանի Իսիկ Կուլ լճի ափին է գտնվել հայ եղբայրներին պատկանող վանքը

a1plus.am-ը գրում է՝

1375 թ. Կատալոնյան քարտեզում ներկայացված է Ղրղզստանի Իսիկ Կուլ լիճը։ Քարտեզը միակ աղբյուրն է, որ վկայում է՝ լճի ափին է գտնվել հայ եղբայրներին պատկանող վանքը, որտեղ էլ պահվել են Մատթեոս առաքյալի  մասունքները։ Այս տեղեկությունների հիման վրա արդեն 150 տարուց ավելի տարբեր հնագիտական արշավախմբեր փորձում են գտնել վանքը։

Մինչ այս, բոլոր արշավախմբերը ուսումնասիրել են լճի հյուսիսային ափը։ Մինչդեռ Կարեն Բալայանը պնդում է՝ անհրաժեշտ է ուսումնասիրել հարավայինը։ Մինչ օրս հայտնաբերվել են տարբեր հայկական խաչքարեր, հայերեն գրություններ, սակայն անմիջական վկայություն վանքի մասին դեռեւս չկա։

Մանրամասնում է «Այաս» ծովային հետազոտություների ակումբի հիմնադիր Կարեն Բալայանը։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed