Ձեր գործերն ունեն ազգային ակունքներ եւ համամարդկային հնչեղություն. Սերժ Սարգսյանը՝ Ստեփան Շաքարյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, դաշնակահար Ստեփան Շաքարյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Դուք մեծ ավանդ ունեք հայ երաժշտարվեստի, մասնավորապես, ջազի զարգացման եւ հարստացման գործում: Ձեր ինչպես դասական, այնպես էլ ջազային ստեղծագործությունները հաջողություն եւ ճանաչում են բերել ոչ միայն Ձեզ, այլեւ հայ ժամանակակից արվեստին ընդհանրապես, ունեն ընդգծված ազգային ակունքներ եւ միաժամանակ՝ համամարդկային հնչեղություն:

Գնահատելի է նաեւ Ձեր բազմամյա մանկավարժական գործունեությունը՝ ուղղված մեր երաժշտական մշակույթի վաղվա օրվան:

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն եւ ամենայն բարիք»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Տարածել`
Share

You may also like...