Հրատարակվել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի մինչ այժմ անհայտ ստեղծագործությունը

Ամերիկյան գրականության դասականի անհայտ ստեղծագործությունը հայտնաբերել են Փրինսթոնի համալարանում, որտեղ սովորել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը:

Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն` ստեղծագործությունը թվագրվում է 1939-ին, որի առաջին հրապարակման իրավունքը ձեռք է բերել ամերիկյան ամսագրերից մեկը:

Գտնված պատմվածքը կոչվում է «Ջերմաստիճան» և մասնակիորեն ինքնակենսագրական է համարվում: Ֆիցջերալդն այն գրել է Հոլիվուդ տեղափոխվելուց երկու տարի անց, երբ փորձում էր  իր տեղը գտնել կինոասպարեզում: Սցենարիստի նրա պայմանագիրը MGM ստուդիայի հետ արդեն ավարտվել էր, և գրողը կարիքի մեջ էր հայտնվել:  Պատմվածքում ամերիկացին նկարագրել է իր ֆինանսական ճգնաժամը և ալկոհոլային կախվածության հետևանքով առաջացած  առողջական խնդիրները լուծելու փորձերը:

Գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում, իսկ գլխավոր հերոսը 31-ամյա հարբեցող գրող Էմեթ Մոնսենն է:

Պատմվածքը հրատարակվել է The Strand Magazine ամսագրի ընթացիկ համարում, իսկ պարբերականի առցանց տարբերակում այն կհայտնվի նոյեմբերին:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հրատարակվել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի մինչ այժմ անհայտ ստեղծագործությունը”

Leave a Reply

Your email address will not be published.