Հրատարակվել է Չարլի Չապլինի միակ վիպակը

Անգլիացի նշանավոր կինոդերասան և ռեժիսոր Չարլի Չապլինի միակ գրական գեղարվեստական ստեղծագործությունը՝ Footlights վիպակը, հրատարակվել է։

Ինչպես գրում է The Times-ը, հենց այս ստեղծագործության հիման վրա է նկարահանվել «Limelights» ֆիլմը:

Պարուհի Թերեզայի կյանքի ու ինքնասպանության փորձի մասին պատմող վիպակի շնորհանդեսը տեղի է ունեցել փետրվարի 4-ին՝  Կինեմատոգրաֆի բրիտանական ինստիտուտում։

34.000 բառից բաղկացած ստեղծագործությունը հայտնաբերվել է Չապլին ընտանիքի արխիվում, որը երկար ժամանակ պահվել է Շվեյցարիայում։ Գրքի հետ հրապարակվել է նաև Ռոբինսոնի «The World of „Limelight“» էսսեն, որը պատմում է 1952 թվականին ստեղծված ֆիլմի պատմությունը: Բացի վերոնշյալ գրական ստեղծագործություններից, հրատարակությանը կցված նաև Չապլինի արխիվին պատկանող բացառիկ լուսանկարներ և փաստագրական նյութեր:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հրատարակվել է Չարլի Չապլինի միակ վիպակը”

Leave a Reply

Your email address will not be published.