Հրատարակվել է Մարաշի միսիոներական կայանի պատմությունը 1896-1919 թթ․Օսմանյան կայսրությունում

magnis.news-ը գրում է՝

Երևանում լույս է տեսել թուրքագետ, պատմական գիտություններիթեկնածու Հայկ Մարտիրոսյանի «Գերմանական միսիոներական գործունեությունն Օսմանյան կայսրությունում Մարաշի կայանը (1896-1919 թթմենագրությունը, (Երևան, 2016, 222 էջ ): Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը:
Գիրքը հրատարակվել է «Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF)» դրամաշնորհի շրջանակներում։ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ տպագրված գրքում ներկայացվում է Արևելքում քրիստոնեական բարեգործության գերմանական օգնության միության` Մարաշի միսիոներական կայանի պատմությունը 1896-1919 թթ․։

Ներկայացվում են միսիոներական աշխատանքների բոլոր բնագավառները՝ որբախնամությունը, այրիների խնամքը, երեխաների կրթությունը, արհեստների ուսուցանումը, բժշկական-հիվանդախնամ, աղքատախնամ աշխատաքնները, ինչպես նաև ավետարանականության քարոզչությանն ուղղված գործունեությունը։

Աշխատանքի երկրորդ մասում հանրագիտարանային ձևաչափով ներկայացվում են Մարաշում գործունեություն ծավալած և գերազանցապես անհայտ մնացած 40 աշխատակիցների կյանքն ու գործունեությունը, որոնցից շատերը կիլիկիահայության կոտորածների և Հայոց ցեղասպանության ականատեսներ են։

Գերազանցապես աղբյուրագիտական հենքի վրա ստեղծված մենագրությունն առաջին անգամ գիտական շրջանառության մեջ է դնում բազամթիվ արժեքավոր սկզբնաղբյուրներ։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed