Հրատարակվել է հայ-չինարեն առաջին բառարանը

Հայերն-չինարեն առաջին բառարանն արդեն հասանելի է հայ ընթերցողին: Լիլիթ Հակոբյանի հեղինակած  բառարանը կարելի է ձեռք բերել  «Բուկինիստ» գրախանութում:

«Կոնֆուցիուս» ինստիտուտի չինացի տնօրեն Յան Մեյխուայի խոսքով, դա իրենց համար դա մեծ տոն է, քանի որ առաջին անգամ է քաղաքական և դիվանագիտական տերմիններով հագեցած բառարան լույս տեսնում:

«Սա մեծ նշանակություն ունի ոչ միայն ուսանողների, այլև այն մարդկանց համար, ովքեր ուսումնասիրում են մեր լեզուն»,-ասաց նա:

Բառարանը նախատեսված է չինարեն ուսումնասիրողների, լեզուն դասավանդողների, թարգմանիչների, դիվանագետների, լրագրողների, չինարենով հետաքրքրվող անձանց լայն շրջանակի համար:

Գրքում ընդգրկված են ոչ միայն չինական հիերոգլիֆներ, այլև լատինատառ արտասանության ձևեր «փինյին»-ով, ինչը զգալիորեն հեշտացնում է բառարանից օգտվելու կարգը:

Բառարանի հրատարակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում չինական մշակույթի և չինարենի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող մարդկանց թվի աճով, ինչպես նաև հայերեն-չինարեն բառարանների բացակայությամբ: Բառարանը ներառում է դիվանագիտական և քաղաքական դաշտերում ամենագործածական տերմիններ և դրանցով բերված օրինակներ:

 

 

Աղբյուրը` Արցախպրեսս լրատվական կայք

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed