Հրատարակվել է «Հայերի բռնի իսլամացումը» թուրք պատմաբանի հեղինակած գրքի երկրոդ և երրորդ մասերը

«Լավ նորություններ.

«Հայերի բռնի իսլամացումը» գիրքը երկրորդ հրատարակությամբ է լույս տեսել: Փոքր-ինչ ուշացավ, սակայն ես շատ ուրախ եմ»,- իր սոցիալակն էջում գրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք պատմաբան Թաներ Աքչամին:

Գրքի առաջին բաժնում հեղինակը խոսում է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության հարցով անաչառ կերպով զբաղվելու անհնարինության, այդ գործում իր կրած դժվարությունների և պետության կողմից իր դեմ կազմակերպված հալածանքների մասին: Աշխատության երկրորդ մասը վերաբերում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան բանակում ծառայած հայազգի սպա Սարգիս Թորոսյանի հուշերի թուրքերեն հրատարակության շուրջ ծավալված խտրական ու կողմնակալ քննարկումներին:

Իսկ երրորդ բաժինը  ներառում է հայերի բռնի իսլամացման և ուծացման քաղաքականության 1915-1918թթ.պատմությունը, որոնք հիմնաված են հարուստ փաստերի վրա:

Ըստ Թ. Աքչամի՝ պատմությանը քիչ հայտնի այս երևույթները գնահատում է որպես Հայոց ցեղասպանության կառուցվածքային տարրեր:

Գիրքը 2016-ին թարգմանվել և  հրատարակվել է հայերեն:

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed