Հրատարակվել է Գևորգ Սկևռացու «Մեկնութիւն գործոց առաքելոց» երկը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի մեծագույն մտածող, եկեղեցական և քաղաքական գործիչ Գևորգ վարդապետ Սկևռացու «Մեկնութիւն գործոց առաքելոց» մեկնողական երկը: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Աշխատասիրությամբ Հասմիկ Բադալյանի և խմբագրությամբ Գևորգ Տեր-Վարդանյանի հրատարակված այս բարձրարժեք մեկնությունը կարևորագույն տեղ է գրավում հայ աստվածաբանական գրականության մեջ:

Վերոնշյալ խմբագիր մեկնությունը կազմելիս Գևորգ վարդապետ Սկևռացին օգտվել է Հովհան Ոսկեբերանի, Եփրեմ Ասորու, Կյուրեղ Երուսաղեմացու, Ներսես Շնորհալու, Ներսես Լամբրոնացու, Կիրակոս Արևելցու համաբնույթ թարգմանական և հայագիր բնագրերից` նպատակ ունենալով միահյուսելու վերոհիշյալ աշխատանքները և կազմելու «Գործք առաքելոց»-ի ըմբռնելի ու համառոտ մեկնություն:

Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հրատարակվել է Գևորգ Սկևռացու «Մեկնութիւն գործոց առաքելոց» երկը”

Leave a Reply

Your email address will not be published.