Հրապարակվել է Ուկրաինայում «Եվրատեսիլի» անցկացման հավանական քաղաքների ցանկը

РИА Новости-ին գրում է՝

Ուկրաինայի Ազգային հեռուստաըկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վիկտորիա Ռոմանովան հայտնել է, որ «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթն ընդունելու երեք հավակնորդ են ճանաչվել Դնեպրը (նախկին Դնեպրոպետրովսկ), Օդեսան և մայրաքաղաք Կիևը։

Ուկրաինայի մշակույթի նախարար Եվգենի Նիշչուկը նշել է, որ մրցույթի կազմակերպիչները որոշել են մրցույթի եզրափակչին մասնակցելու հնարավորություն տալ ոչ թե երկու, այլ երեք քաղաքների։

Հիշեցնենք, որ Ստոկհոլմում անցկացված «Եվրատեսիլ-2016» մրցույթում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ երգչուհի Ջամալան։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed