Հրապարակվել են երեխաների և կենդանիների լավագույն լուսանկարները` ըստ Child Photo Competition-ի

Child Photo Competition պորտալը նշել է ամենամսյա «Երեխաները և կենդանիները» խորագրով լուսանկարչական մրցույթի հաղթողի անունը:
2015թ. նոյեմբեր ամսվա հաղթող է ճանաչվել լեհուհի Յուստինա Գարչիկ Կլեշչը: Նա ժյուրիին է ներկայացրել փոքրիկ տղայի և շան լուսանկարը, որոնք նստած են պատի տակ նույն դիրքով` դեմքերը ձեռքերով (թաթերով) փակած: Լուսանկարը միաժամանակ դեպրեսային և ծիծաղելի է ստացվել, գրում է Обозреватель-ը:
Մրցույթին մասնակցել է ավելի քան 1000 լուսանկարիչ աշխարհի տարբեր երկներից` ԱՄՆ-ից մինչև Ավստրալիա: Մասնակիցների ներկայացրած լուսանկարներում երեխաները պատկերված են շների, կատուների, նապաստակների, ձիերի, արջերի, եղնիկների, գայլերի, տարբեր թռչունների և նույնիսկ խխունջների հետ:
- Previous Խամաճիկների թատրոն. դեկտեմբեր ամսվա խաղացանկ
- Next Forbes-ը հայտնել է 2015-ին ամենից բարձր վարձատրվող երաժիշտների անունները