Հրաչյա Թամրազյանի հիշատակին միջազգային գիտաժողով է կազմակերպվել

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն  հայտնում են, որ հոկտեմբերի 28-ին մեկնարկնարկեց  «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը։

Այն այս տարի փառատոնը  նվիրված է անվանի գիտնական, նարեկացիագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանի հիշատակին: Ծրագիրը իրականացնում է «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Գիտաժողովին հանդես կգան  Մխիթարյան միաբանությունում պապական պատվիրակ Հայր Լևոն Արք. Զեքիյանը, Ուկրաինայում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Մոնսենյոր Կլաուդիո Գուջերոտտին, ֆրանսիացի նշանավոր հայագետ, բանասեր և պատմաբան Ժան-Պիեր Մահեն, Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտընվան Լինտը, Հայաստանից Հոգեշնորհ Տ. Շահե Ծ. Վրդ. Անանյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանը, արվեստագիտության թեկնածու Արուսյակ Թամրազյանը, ինչպես նաև տեղի է  ունեցել Հրաչյա Թամրազյան, «Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը», Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության», իտալերեն թարգմանությունը Հ. Լևոն Արք. Զեքիյանի, Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության», ֆրանսերեն թարգմանությունը Ժան-Պիեր Մահեի, Սեյրանուշ Մանուկյան, Դավիթ Ղազարյան, «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» (ալբոմ-ուսումնասիրություն)  գրքերի շնորհանդեսը:

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed