«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնը կգործի 2017թ.-ից

ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայության տրամադրած նախնական տվյալներով,  «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքի շինարարությունը մինչև 2017 թվականի հոկտեմբերն ավարտված լինի:

Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն առաջարկել է կազմել աշխատանքային  նման գրաֆիկ, որտեղ ներգրավված նախագծողները կմշակել կենտրոնի կահավորանքի էսքիզը և կներկայացնեն խոշորացված նախահաշիվը:

Նշենք, որ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի շինարարությունը ըստ 2015 թ. դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրի՝ իրականացնում է «Հորիզոն-95» ՍՊԸ-ն:

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը 470 345 670 ՀՀ դրամ է, որից 2015 թվականին շինաշխատանքների կատարման համար հատկացվել է 49 0670700 ՀՀ դրամ, 2016 թվականին՝ 98. 200 000 ՀՀ դրամ:

Արդյուքները գնահատելու համար մնում է սպասել  2017թ. աշնանը:

Տարածել`
Share

You may also like...