«Հրանտ Դինք» միջազգային մրցանակաբաշխության հաղթողնրից մեկը Ատոմ Էգոյանն է

2016 թվականի «Հրանտ Դինք» միջազգային մրցանակաբաշխության հաղթող են ճանաչվել Թուրքիայում մարդու իրավունքների համար պայքարի խորհրդանիշներից մեկը համարվող Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիան և Մալավիից ակտիվիստ Թերեզա Կաչիդամոտոն, ով պայքարում է երեխաների կրթության և մարդու իրավունքների համար::

«Հրանտ Դինք» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 8-րդ անգամ: Մրցանակը հանձնվում է մեկ մարդու և մեկ կազմակերպության, որոնք Թուրքիայի ներսում և երկրի սահմաններից դուրս պայքարում են ընդդեմ ռասսիզմի, խտրականության, սեփական գաղափարների համար պատրաստ են ռիսկի դիմել, իսկ որ ամենակարեւորն է՝ խոսում են խաղաղության լեզվով:

2016-ի մրցանակակիրներին ընտրող ժյուրիի կազմում 2015-ի մրցանակակիր, մարդու իրավունքների պաշտպան Սամար Բադավին էր, աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը, Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, եւ ուրիշներ:

Տարածել`
Share

You may also like...