Հռոմի պապը կդառնա նոր ռոք ալբոմի «աստղը»

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատրաստվում է «գրոհել» երաժշտության բնագավառն ու  դառնալ ռոք «աստղը»: Հայտնի է, որ մոտ ապագայում նրա մասնակցությամբ ձայնասկավառակ է թողարկվելու:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, 78-ամյա պոնտիֆիկոսի կողմից հնչեցված բազմաթիվ աղոթքները, ճառերն ու ելույթները համադրվել են համապատասխան երաժշտական ստեղծագործություններով և տեղ գտել Wake Up ռոք ալբոմում:

Հայտնի է, որ դրա շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 27-ին: Նշվում է, որ ալբոմի պրոդյուսերը Դոն Ջուլիո Ներոնին է, ում հավաստմամբ, Հռոմի պապի խոսքերն այնքան սազական են ժամանակակից ռոք երաժշտությանը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հռոմի պապը կդառնա նոր ռոք ալբոմի «աստղը»”

Leave a Reply

Your email address will not be published.