«Հուշաքարտեզ» միջոցառումը նվիրված է Մեծ եղեռնի 102-րդ տարելիցին

Մեծ եղեռնի 102-րդ տարելիցին նվիրված «Հուշաքարտեզ» միջոցառմանը կմասնակցեն 1915թ․ ցեղասպանությունը վերապրածների ժառանգները՝ Հայաստանից և Սփյուռքից:

Այս հուշ-ցերեկույթի ժամանակ նրանք կվերհիշեն պատմություններ այն մասին, թե ինչպես իրենց նախնիները դիմակայեցին 1915թ. արհավիրքին, ուժ գտան կանգուն մնալու և ընձյուղվելու: Այս գործընթացին մասնակից կլինեն նաև երեխաները, ովքեր մեծերի զրույցներին ականջալուր լինելով՝ կգունազարդեն պատմական Հայաստանի քարտեզը:

Հուշի ծվեններից ուրվագծված սավան-քարտեզի յուրաքանչյուր պատառիկ կխորհրդանշի մի ընտանիքի (տոհմի) պատմությունն ու անունը:

Միջոցառումը տեղի կունենա 22 ապրիլի, ժամը՝ 15:00 – 17:00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում:

Հասցեն` Երևան, Աբովյան 64

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed