Հունիսին լույս կտեսնի «Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգի նոր վեպը

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի «Շերամ» վեպը լույս կտեսնի 2014թ.-ի հունիսի 14-ին: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Euromag-ին:

Հեղինակի նոր վեպում մասնավոր խուզարկու Ստրայքի առաջ խնդիր է դրված գտնել իր վեպում գրեթե բոլոր ծանոթներին թունավոր ծաղրուծանակի ենթարկած գրող Օուեն Քուայնի սպանության հեղինակին:

Ռոուլինգը հայտարարել է, որ մտադիր է հանրահայտ մարդու ապօրինի զավակ Կարմոն Ստրայքի մասին հատորյակ գրել: «Ստրայքն ինձ հնարավորություն է տալիս օբյեկտիվ և անդեմ խոսել հանրահայտության համախտանիշ հանդիսացող տարօրինակությունների մասին»,- նշել է Ջոան Ռոուլինգը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հունիսին լույս կտեսնի «Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգի նոր վեպը”

Leave a Reply

Your email address will not be published.