Հուլիսի 5-ին տեղիի կունենա ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթ

Հունիսի 23-ին Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի գրասենյակում տեղի ունեցավ «ՄԵՆՔ» պետական և ագային արժեքների հանրահռչակման հիմնադրամի կողմից նախաձեռնած ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,- հաղորդում է Vesti.am-ը:

Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) և Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) փոխնախագահ Վլադիմիր Աղայանը ողջունել է ներկաներին՝ իր խոսքում կարևորելով հիմնադրամի նախաձեռնությունը և վստահեցրել է, որ ՌՀՄ և ՀՀԿ աջակցությունը նման հայանպաստ, պետականաշեն, համազգային միասնությանը նպաստող ծրագրերին կրելու է շարունակական բնույթ: Հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացրած ծրագրերը, ինչպես նաև արդեն բարի ավանդույթ դարձած, տոնական քայլերթի վերաբերյալ մանրամասներ:

Նշենք, որ ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթը մեկնարկելու է հուլիսի 5-ին, ժամը 19:00-ին, Ազատության հրապարակից: 

Տարածել`
Share

You may also like...