Հովհաննես Թումանյանի թանգարանում կբացվի Լ. Ն. Տոլստոյին նվիրված ցուցահանդես

Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցասրահում այսօր կբացվի «Տոլստոյը կյանքում» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. ապրիլի 25-ը:

Այս մասին հաղորդում է Մշակույթի նախարարության  մամուլի ծառայությունից:

Ցուցահանդեսը պատմում է Լ. Ն. Տոլստոյի կյանքի կարևոր իրադարձությունների, զբաղմունքների, ընտանիքի և շրջապատի ամենատարբեր մարդկանց հետ ունեցած հարաբերությունների և շփումների մասին, որոնք դարձել են գրողի ստեղծագործական մտքի շարժառիթը:

Ցուցահանդեսի այցելուները կծանոթանան  Տոլստոյ սպայի, «Մանկություն» ինքնակենսագրական պատմվածքի երիտասարդ հեղինակի, «Պատերազմ և Խաղաղություն» վեպի ստեղծման տարիներին երջանիկ ընտանիքը գլխավորող Տոլստոյի և իմաստուն ծերունու հետ, ով կոչ էր անում մարդկությանը ոչ թե մարմինը բուժել, այլ հոգին:

 

 

Աղբյուր` Panorama.am
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed