Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի

Մշակույթի նախարարությունը հայտարարել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքերը, ըստ որի վերոհիշյալ տնօրենի թափուր պաշտոնում նշանակվել է դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը: Հիշեցնենք, որ այս մրցույթին հայտ էր ներկայացվել դերասանուհի Ագնեսա Շահնազարյանի և Ալեքսան Թադևոսյանի կողմից: Ըստ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյան Ա. Թադևոսյանը չի կարողացել հաղթահարել մրցույթի առաջին փուլն ու դուրս է մնացել պայքարից:
Նշենք, որ Ագնեսա Շահնազարյանը, օրենքով սահմանված կարգով, դիմում է ներկայացրել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, ով եռօրյա ժամկետում պետք է նշանակի թատրոնի տնօրեն:
- Previous Ազնավուրը հերթական մրցանակն է ստցել «իր ստեղծած ոճի համար»
- Next Ամանորյա կրկեսային միջոցառումներ