«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը կղեկավարի գերմանացի դիրիժոր Ֆլորիան Հելգաթը

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 19:00-ին  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա«Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան): Երեկոն կիրականանա Արամ Խաչատրյանի անվան 4-րն միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:Երեկոյին կհնչեն Ֆելիքս Մենդելսոնի, Մաքս Բրուխի, Մաքս Ռեգերի, Գուստավ Մալերի, Առնոլդ Շոնբերգի, Հենրիխ Կամինսկու, Վոլֆրամ Բուխենբերգի, Հանս Շանդերլի, Մայքլ Օստրիգայի և Կոմիտասի երգչախմբային ստեղծագործությունները:

Ինչպես հայտնում է փառատոնի լրատվական ծառայությունը, համերգը կղեկավարի դիրիժոր Ֆլորիան Հելգաթը (Գերմանիա):

Հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 10-ն անցկացվող Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի են կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ) և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

 

 

Հեղինակ՝ Ազա Ղասաբյան

Նյութի աղբյուրը՝ iravunk.com

Տարածել`
Share

You may also like...