Հոնկոնգում կցուցադրվեն հայկական ձեռագրեր

 

Հոնկոնգի համալսարանում կցուցադրվեն հայկական և վրացական   ձեռագրեր:

Այս մասին հայտնում է iravunk.com-ը:  Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցադրությանը կներկայացվեն 11-18-րդ դարերի ձեռագրեր: Այն կտևի մինչև հունիսի 11-ը:

«Հայկական ձեռագրերն ամենահարուստ պատկերազարդումներով ձեռագրերն են Մերձավոր Արևելքի քրիստոնեական եկեղեցիներից: Դրանց մեջ առաջնային նշանակություն ունի Ավետարանը: Հայերն այն պաշտում են նույնքան, որքան հույն ու ռուս ուղղափառները՝ սրբապատկերները»,- նշել է Հոնկոնգի համալսարանի Թանգարանի և գեղարվեստական պատկերասրահի տնօրեն Ֆլորիան Կնոտեն:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...