Հոկտեմբերի 9-16-ը` Հորդանանի մշակույթի օրեր Հայաստանում

Հոկտեմբերի 9-16-ը Հայաստանում կանցկացվեն Հորդանանի մշակույթի օրեր: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության լրատվության հետ կապերի բաժնից:

Այցի շրջանակներում  Երևանում կանցկացվի  դիզայներ Մարիամ Մուրադի հեղինակային`  հորդանանյան ազգայի տարազների  նորաձևության ցուցադրությունը, ելույթ կունենա «Ռամտա» երիտասարդական խումբը, կցուցադրվեն իրենց հետ բերված ֆիլմերը, այդ թվում` Վենետիկի և այլ հանձնաժողովների հաղթող  «Theeb», «Իսմայիլ» ֆիլմերի  ցուցադրությունը:

«Հորդանանի մշակույթի օրեր» ծրագրի պաշտոնական բացմանը ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հորդանանի մշակույթի նախարար Լանա Մամկեղը: Հյուրերը  կայցելեն Հայաստանի ազգային պատկերասրահ, կշրջեն Երևանում, կլինեն Հայաստանի մարզերում` Վայոց ձոր, Շիրակի մարզ` Գյումրի:

Միջոցառումները  կազմակերպչական մասը նախատեսված է անցկացվել   Հայաստանի   պետական համերգա-հյուրախաղային կազմակերպության` Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի   աշխատակազմի կողմից, իսկ միջոցառումների պաշտոնական մեկնարկը կտրվի   պետֆիլհարմոնիայի  «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Տարածել`
Share

You may also like...