Հոկտեմբերի 4-ին Երևանում տեղի կունենա աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի մենահամերգը

Հոկտեմբերի 4-ին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի համերգը: Tert.am-ի հետ զրույցում TM Production ընկերության տնօրեն Թովմաս Մարտիրոսյանը նշեց, որ հիմնականում լինելու են Տիգրան Համասյանի ինչպես արդեն սիրված, այնպես էլ նոր ստեղծագործությունները:
«Սա այն համերգն է, որ երկար ժամանակ հանդիսատեսը սպասում էր, այսինքն՝ համերգը էլեկտրոնային չէ, խմբով չէ և միայն Տիգրանի կատարմամբ է»,- ասաց նա:
Թովմաս Մարտիրոսյանը նաև նշեց, որ համերգը կունենա նաև երկրորդ մաս, որի ժամանակ դաշնակահարին դուետային կատարումներով կմիանան մի քանի երաժիշտներ: Երաժիշտներից մեկը Նորվեգիայից է հրավիրված՝ շեփորահար Մաթիաս Էլքը (Mathias Elck), նաև կատարումներ կլինեն Նորայր Քարտաշյանի և Միքայել Ոսկանյանի հետ: «Միքայել Ոսկանյանի հետ գործը անակնկալի տեսով կլինի, Տիգրանի ճանաչված գործերից է, և թառի հետ միասին համատեղ կկատարեն»,- ասաց նա:
- Previous Մահացել է «Քինգ Քոնգի» ռեժիսոր Ջոն Գիլերմինը
- Next «Տիտանիկ»-ի վերջին մենյուն ԱՄՆ-ում աճուրդի ժամանակ վաճառվել է 88.000$-ով