Հոկտեմբերի 17-ին մեկնարկում է «Սոսե» Միջազգային կինոփառատոնը

2014 թ-ի ապրիլի 18-ին «Զիս» Մշակույթի Կենտրոնը կազմակերպեց «Սոսե» Հանրապետական Կինոփառատոնը «Բովանդակությունը՝ կին» խորագրով։ Փառատոնին մասնակցում էին այն ֆիլմերը, որոնց բուն թեման կինն էր ։ «Սոսե» կինոփառատոնը կրում է հայոց պատմության վառ անհատականություններից մեկի՝ Սոսե Մայրիկի անունը։Կինոփառատոնի նպատակն է ներկայացնել կնոջը՝ խոսելով նրա արժանիքների, խնդիրների, իրավունքների, նվաճումների, կարողությունների և առհասարակ նրա դերակատարման մասին։ Աշխարհում մինչ օրս գոյություն ունի անհանդուրժողականություն, կանանց իրավունքների ոտնահարում , բռնության տարատեսակ դրսևորումներ և այլն։ Ցավոք սրտի 21-րդ դարում դեռևս շատ են կանանց հանդեպ ֆիզիկական և հոգեբանական ճնշումները, դա առավել տարածված է արևելյան և կովկասյան մի շարք պետություններում։ Այս ամենի վառ ապացույցներից մեկն է առվել լայնորեն տարածված կանանց թրաֆիքինգը: «Զիս» Մշակույթի Կենտրոնը որոշեց ընդլայնել  փառատոնի շրջանակները և այն դարձավ «Սոսե» Միջազգային Կինոփառատոն ։ Փառատոնի միջազգային դառնալու կարևորությունը կայանում է նրանում, որ թերևս մեր տարածաշրջանի համար շատ կարևոր է միջազգային ամենատարբեր միջոցառումների կազմակերպումն ու փորձի փոխանակումը, մշակութային երկխոսությունը, համագործակցելու հնարավորությունը։                                     Կինոփառատոնը բացի իր հիմնական մրցութային ծրագրից ունի ևս 2 ծրագիր,որոնք կարող են նաև շրջանցել կնոջ թեման. Խոսքը վերաբերում է «Հատուկ Թեմա» և «Ուսանողական» ծրագրերին  « ՙՙՀատուկ թեմա»՚ մրցութային ծրագրի այս տարվա թեման է «Պահպանի՛ր մարդուն»ՙ ,, այն նվիրվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին,«Ուսանողական» մրցութային ծրագրում մասնակցում են հայ և արտասահմանում ապրող ու ստեղծագործող ուսանողները: Սոսե-2015 միջազգային կինոփառատոնին այս տարի ֆիլմի հայտ են ներկայացրել 74 երկրից, ընտրվել է 98 ֆիլմ 40 երկրից,որոնք համապատասխանում են կինոփառատոնի բովանդակությանն ու կանոնակարգին: Ֆիլմերի դիտումները տեղի կունենան Նարեկացի Արվեստի Միությունում, Գոյ թատրոնում, Մոսկվա կինոթատրոնում,ԵԹԿՊԻ-ում: Այս տարվա ժյուրիի կազմում են ՝ Աշոտ Ադամյան / Հայաստան/ , Դայանա Անգելսոն / ԱՄՆ/, Արթուր Թումասյան /ԱՄՆ/, Էնրիկո Ալեքսանդր Ջորդանո /Ֆրանսիա/ , Արտո Խաչատուրյան /Հայաստան/ , Սառա Ջոե Վոլանսկի /ԱՄՆ/, Գարեգին Գրիգորյան / Հայաստան /:

   «Սոսե» Միջազգային Կինոփառատոնի մամուլի և  հասարակայնության հետ  կապերի բաժին: 055-67-12-77, պատասխանատու`Սիրանուշ Նազլուխանյան

Տարածել`
Share

You may also like...