Հոկտեմբերի 1-8-ը տեսի կունենա «ՀԱՅ ՖԵՍՏ» 14-րդ միջազգային թատերական փառատոն

«Իրականացրու երազանքդ «ՀԱՅ ՖԵՍՏ»ի հետ» խորագրով չխախտելով ավանդույթները  «ՀԱՅ ՖԵՍՏ» 14-րդ միջազգային թատերական փառատոնն  այս տարի եւս կկայանա հոկտեմբերի 1-8-ը: Փառատոնն այս տարի կհյուրընկալի 20 երկրից ժամանած 250 մասնակիցների և հյուրերի, այդ թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Իսրայելից, Լիտվայից, Գերմանիայից, Չեխիայից, Նորվեգիայից, Հունաստանից, Ճապոնիայից, Ֆինլանդիայից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:

Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում: Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր» և «Միհր» թատրոնները և այլն:

Փառատոնի նախագահ ԱՐԹՈՒՐ  ՂՈՒԿԱՍՅԱՆԸ լրագրողներին տեղեկացրեց, որ 14-րդ ՀԱՅ ՖԵՍՏԻՆ» թատերասեր հասարակությունը հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, իրերի, տիկնիկային, մարիոնետների, ներկայացում-ցուցահանդես, ֆիզիկական, շարժման,  կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ: Ա. Ղուկասյանն առանձնահատուկ շեշտեց փառատոնի նշանավոր ներկայացումների ցանկը. «Աշխարհահռչակ «Իլխոմ»  թատրոնի «Յոթ լուսին» (Ուզբեկստան), «Նեբոլշոյ Դրամատիկական Թատրոն»-ի «Կարամազով եղբայրներ» (Սանկտ Պետերբուրգ), Մ. Գորկու անվան թատրոնի «Հոգիների աճուրդը» /բեմադրիչ՝ կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյան/ (Գերմանիա) ներկայացումները»,- ասաց Ղուկասյանն ու հավելեց, որ փառատոնի հյուրերը կանցկացնեն նաեւ վարպետության դասեր:

Ի դեպ, ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում փառատոնի ընթացքում ԵԹԿՊ-իհետ համատեղ կանցկացվի «Ժամանակակից թատրոնը» թեմայով միջազգային գիտաժողով: Իսկ«Ժամանակակից պարի հարթակ» խորագրով փառատոնի շրջանակներում  կանցկացվի լեհական ծրագիր:

Հեղինակ` Լիլիթ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Նյութը` iravunk.com

Տարածել`
Share

You may also like...