Հոլոքոստի զոհերն ու նրանց ժառանգները պահանջում են հրապարակել Գուրլիտի ամբողջ ցուցակը
Jewish Claims Conference կազմակերպությունը, որը ներկայացնում է Հոլոքոստից տուժած հրեաներին և նրանց ժառանգներին, կոչ է արել հրապարակել գերմանացի հավաքորդ Կորնելիուս Գուրլիտի ավստրիական տանը հայտնաբերված արվեստի գործերի ամբողջական ցուցակը՝ օրինական սեփականատերերին և նրանց ժառանգներին որոնելու համար, հայտնում է newsru.com-ը՝ վկայակոչելով BBC-ին։
«Հոլոքոստի զոհերը և նրանց ժառանգներն ունեն դրա իրավունքը»,- ընդգծել է կազմակերպության ներկայացուցիչը։
Սակայն Գուրլիտի ներկայացուցիչը մերժել է այդ պահանջը։ Նրա խոսքով՝ նախնական փորձաքննությունը ցույց է տվել, որ հավաքածուից ոչ մի աշխատանք չի գողացվել կամ առգրավել նացիստների կողմից։ «Դա մասնավոր հավաքածու է։ Եթե հետևել այդ տրամաբանությանը, ապա պետք է հրապարակել Գերմանիայի տարածքում գտնվող բոլոր գեղարվեստական հավաքածուների ցուցակները»,- նշել է ներկայացուցիչը։
- Previous Սթիվեն Քինգի նոր վեպը շուտով կգտնի իր ընթերցողին
- Next Ստամբուլի հայ ճարտարապետների աշխատանքների ցուցահանդեսն արդեն հասանելի է