Հոլիվուդում սկսվել են «Մոնոպոլիա» խաղի մասին ֆիլմի ստեղծման աշխատանքները

Հոլիվուդում սկսվել են «Մոնոպոլիա» սեղանի խաղի էկրանավորման նախագծի իրականացման աշխատանքները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Սցենարը կազմելը հանձնարարվել է նորզելանդացի Էնդրյու Նիկոլին»,- նշում են ԶԼՄ-ները։
Նոր ֆիլմի աշխատանքային անվանումն է «Մոնոպոլիա»։ Այն պատմում է մի երիտասարդի մասին, ով հաջողության է հասնում կյանքում և խուսափում է բանտից շնորհիվ այդ խաղի։ Ֆիլմում տեղի է ունենում իրականության և խաղի միաձուլում, որը ստեղծում է յուրահատուկ իրավիճակներ։
Նկարահանումները պետք է սկսվեն ընթացիկ տարվա վերջին։ Նախագծի հեղինակներն են խաղի հեղինակ Hasbro ընկերությունը և Lionsgate կինոստուդիան։
- Previous Մանե Գալոյանը և Հայկ Ղազարյանը՝ Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիրներ
- Next «Ապրի՛ր և հիշի՛ր». Կուբանում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրվել