Հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումը այցելել էԴոնբաս որպես ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումը այցելել էԴոնբաս որպես ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, հայտնում է ուկրաինական «Վեստին»:

Դերասանն այցելել է Սվյատոգորսկ, Սլավյանսկ, Կրամատորսկ: Մասնավորապես Սլավյանսկում նա այցելել է թիվ 13 դպրոց, իսկ Կրամատորսկում՝ «Ֆիեստա» սրճարան, ասված է հաղորդագրության մեջ: Նախնական տեղեկություններով Բլումը մեկ շաբաթ էլ Կիեւում կանցկացնի:

39-ամյա բրիտանացի դերասան Օռլանդո Բլումը, որը հայտնի է «Կարիբյան ծովահենները», «Տրոյա», «Մատանիների տիրակալը» ֆիլմերում իր դերակատարումներով, 2007-ից սկսած աջակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին:

Այս տարիներին նա այցելել է Նեպալ, Բոսնիա ու Հերցոգովինա, Ռուսաստան ու Լիբերիա, Մակեդոնիա ու այլ երկրներ:

Սոցցանցերում Դոնբասի դպրոցների աշակերտները հրապարակել են դերասանի հետ լուսանկարներ ու տեսագրություններ։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումը այցելել էԴոնբաս որպես ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան”

Leave a Reply

Your email address will not be published.