Հոլիվուդյան դերասան Չառլի Շինը ՄԻԱՎ-ի վարակակիր է.The Daily Mail

HOLLYWOOD, CA - APRIL 11: Actor Charlie Sheen arrives at the Dimension Films' 'Scary Movie 5' premiere at the ArcLight Cinemas Cinerama Dome on April 11, 2013 in Hollywood, California. (Photo by Jason Merritt/Getty Images)

Հոլիվուդյան դերասան Չառլի Շինը բրիտանացի հաղորդավար Փիրս Մորգանի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ ինտիմ հարաբերություններ է ունեցել բրիտանացի նախարարի դստեր հետ, գրում է Tert.am-ը հղում անելով  The Daily Mail-ը:

Նման պատասխան Շինը տվել է հարցին, թե ով է եղել ամենահայտնի կինը, որը հայտնվել է նրա անկողնում:

«Եղել է մի աղջիկ մոտ 20 տարի առաջ: Ես չեմ կարող ասել, որ նա հայտնի էր, սակայն նրա հայրն իսկապես հայտնի էր»,- պատասխանել է Շինը՝ չասելով, սակայն, նախարարի անունը։

Հարցազրույցի թեմաներից է եղել նաև պահպանակների նոր ապրանքատեսակի գովազդը, որի դեմքն է հանդիսանում Շինը:

Դերասանն ընկերության գովազդային դեմքն է դարձել այն բանից հետո, երբ նախորդ տարվա վերջին խոստովանել է, որ ՄԻԱՎ-վարակակիր է:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed