Հոլիվուդի կինոստուդիաները վերսկսում են նկարահանումները

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես շրջանի իշխանությունները թույլ են տվել Հոլիվուդի կինոստուդիաներին հունիսի 12-ից վերսկսել կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված նկարահանումները,

Hollywoodreporter.com կայքը տեղեկացնում է, որ տնտեսության վերաբացման շրջանակում շրջանի իշխանությունները թույլատրում են վերաբացել կենդանաբանական այգիները, ակվարիումները, քեմփինգները, ինչպես նաև հեռուստատեսային և կինոնկարահանումների վերսկսումը։ Նշվում է, որ վերաբացման հիմնական պայմաններն առողջապահական ոլորտի ցուցումներին հետևելը, այդ թվում նաև՝ դիմակ կրելը և սոցիալական հեռավորությունը պահելն են։

Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 2 միլիոն դեպք, որից ավելի քան 112 000-ը՝ մահվան ելքով։

Տարածել`
Share

You may also like...