Հոլիվուդը պատրաստվում է նկարահանել ֆիլմ` «Մուսա լեռան 40 օրը» գրքի մոտիվներով

Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի մասին Բրիտանական BBC 3 ռադիոն 50 րոպե տևողությամբ հաղորդում է հեռարձակել, որի ժամանակ մեկնաբանները վստահեցրել են, որ Վերֆելի այս գիրքը կարելի է համարել 20-րդ ամենից ցավոտ վեպը, որում ներկայացված է իրական պատմություն՝ Ցեղասպանությունը վերապրած հայերի՝ Մուսա լեռան բարձունքում պայքարի մասին:
Այս մասին տեղեկացնում է armenews.com կայքը:
«Այս գիրքը բացում է ժամանակակից պատմության ամենամութ վարագույրը, երբ Օսմանյան կայսրությունը որոշեց իր՝ ծագումով հայ քաղաքացիներին ոչնչացնել: Թեև այս գիրքը հաճախ է գրաքննության ենթարկվել, բայց դա չի խանգարել, որ այն թարգմանվի և հրատարակվի 34 լեզուներով՝ տարածվելով ամբողջ աշխարհով», -ասել է հաղորդավար Մարիա Մակարոնիսը:
Ըստ աղբյուրի տեղեկության` Հոլիվուդում այս թեմայով ֆիլմ ստեղծելու փորձերը ձախողվել են թուրքական իշխանությունների ճնշումների պատճառով:
Աղբյուրը` menq.org
- Previous Քեզ տարան այն ճանապարհով, որով ես դպրոց էի գնում. Անահիտ Գալոյան
- Next 2018 թվականին վերականգվելիք հուշարձաններից 2-ի մրցույթը հայտարարված է