Հոգևոր ընթերցումներ. Վարդան Այգեկցի

Այս է կատարյալ հեզն ու խոնարհը և սա է կատարյալ խոնարհությաունը` մեծ և գլխավոր առաքինությունը և բարեգործությունը, որ Բանն Աստված հանձն առավ և կատարեց մարմնով: Ահա մեծ և ամնեափառահեղ առաքինությունը, որը սիրելի  թե´ Աստծուն, թե´ մարկանց: Մեծ խաղաղություն է բերում մարդուն այս առաքինությունը, քանի որ առանց տքնության է արվում այն:

Առանց մեծ ջանքի է տրվում խղաղաությունը նրան ով սիրում և հանձն է առնում խոնարհությունը և հեզությունը:

Իսկապես ճշմարիտ երանելի է հեզն ու խոնարհը, քանի որ ոչ մեկի մասին չի բամաբասում, ոխակալ չէ,  չի նախանձում,  չի ստում և չի բարկանում: Այլ պահպանում է չար հոգսերից իր անձը և ատում, և նա կնմանվի Քրիստոսին և նրա ընտրյալ սրբերին: Որի համար խնդրում եմ ձեզ ո˜վ քահանաներ   և Աստծո ժողովուրդ հունձն առեք ճշմարիտ խոնարհությունը և հեզությունը, քանի որ մարդկանցից շատերը այս կյանքում ժառանգակից են խաղաղության, իսկ հանդերձյալում` կատարյալ հանգիստ, իմաստուն համբերության, քաղցրահոս հավանության համար, ինչպես Քրիստոսն է հրամայում ասելով. «Երանի˜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն»:

 Եվ ձեր կարողությամբ հեռացեք չար և սպանող ախտից` հպարտությունից, որը շատ գիտունների և արդարների գեհենի ժառանգորդ դարձրեց, որից թող փրկի ձեզ Աստծո միածին Որդին, որը մարմին առավ  սուրբ Կույս Մարիամից մեր նորոգության համար:

Եվ թող շնորհի բոլորին սուրբ, խոնորհ և հեզ սիրտ, որի միջոցով արժանի կլինենք գործելու բոլոր առաքինությունները Լույսի` Հոր կամքով և հասնելու երկնքի արքայությանը Նրա բոլոր սրբերի հետ, փառաբանված գովված է երկրպագությամբ բոլոր ստեղծվածների կողմից, Իր միածին Որդուն Սուրբ Հոգու հետ միասին այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: ԱՄԵՆ

Գրաբարից փոխադրեց` Տեր Շահե քահանա Հայրապետյանը

Նյութը հրապարակման պատրաստեց`  Վարդուհի ԱՂԱԲԵԿՅԱՆԸ

Աղբյուրը Մագաղաթ.am

Տարածել`
Share

You may also like...