Հոբելյանական երեկո՝ նվիրված ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի 60-ամյակին

Դեկտեմբերի 24-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կկազմակերպվի հոբելյանական երեկո նվիրված ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի 60-ամյակին: Երեկոն կազմակերպել են   «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և Հայկական ազգային կինոակադեմիան:

Այդ օրը մեծ էկրանին կցուցադրվի ռեժիսորի լավագույն ֆիլմերից մեկը՝  «Վարդապետի լռությունը» -ը: Հեղինակը ցավով նշեց, որ անցյալ տարի՝ ֆիլմի պրեմիերայից հետո ֆիլմի գովազդները դադարեցվեցին և գովազդային վահանակների վրայից իջեցվեց ֆիլմի գովազդը: Իսկ թե ինչու և ում կողմից էր հրանհանգվել վերջին գործողությունները, ռեժիսորը դժվարացավ պատասխանել:

«Դժվարանում եմ ասել, քանի որ այստեղ չէի: Ես պրեմիերայից հետո գնացել էի ԱՄՆ, որտեղ կայացավ ֆիլմի ամերիկյան պրեմիերան: Այն նվիրվեց ապրիլյան պատերազմում զոհված զինվորների հիշատակին»: 

Ինչպես գիտենք, «Վարդապետի լռությունը» ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թ. դեկտեմբերի 25-ին: Ֆիլմը նվիրված է Կոմիտաս վարդապետի հիշատակին, նկարահանվել է Հայաստանի մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի և «Շարմ Հոլդինգի»  համատեղ ուժերով:

Տարածել`
Share

You may also like...