Հնագույն պապիրուսները եղել են բուրգերի շինարարների օրագրերը

Կահիրեում բացված ցուցահանդեսում ներկայացվել են 4500-ական թվականներով թվագրվող 30 պապրիուս: Դրանց մեծ մասը տեղեկատվություն են պարունակում բուրգերի շինարարների առօրյա կյանքի  վերաբերյալ: Այս մասին գրում էԳազետա.ռու կայքը՝ հղում անելով Daily Mail-ին:

Եգիպտական պապիրուսները վերաբերում են Քեոփս փարավոնի կառավարման ժամանակաշրջանին: Հնագույն պապիրուսները հայտնաբերել է ֆրանս-եգիպտական արշավախումբը 2013 թվականին:

Պապիրուսներից մեկը եղել է Մերերա պաշտոնյայի օրագիրը, որում կա վիճակագրություն և նրա աշխատանքի մասին մանրամասն տեղեկատվություն: Մեկ այլ պապիրուսի վրա գրված է ավագ աշխատակցի պարտականությունները, ով մասնակցել է բուրգերի կառուցման աշխատանքներին, այդ թվում նաև՝ Նեղոս գետով քարերի տեղափոխմանը:

Եվս մեկ փաստաթղթում առկա է տեղեկատվություն շինարարների մեկ բաժին  ուտելիքի  քանակի մասին: Պապրիուսների վրա գրված է նաև բուրգերի շինարարների եկամուտների և աշխատավարձերի մասին:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed