Հնագիտական ուսումնասիրությունները` Արցախում

Դեռևս  2005 թ.-ից հնագիտական մեծածավալ պեղումներ են իրականացվում Տիգրանակերտում, իսկ ավելի վաղ սկսվել են Հադրութի շրջանի Ազոխի քարանձավի պեղումները։ Նշենք, որ վերջին տարիներին հնագիտական պեղումներ են իրականացվում նաև Կարկառում, Քաշաթաղի շրջանի Արծվաշեն համայնքի մոտակայքում, Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր համայնքի և Ամարասի վանքի տարածքներում։

ՀՀ մշակույթի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանն ասել է, որ Արցախի տարածքում հնագիտական պեղումներն իրականացվում են Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ։ Այս տարի ևս պեղումները շարունակվելու են Տիգրանակերտում, Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղում։ 2016թ.-ի վերջին Նոր Կարմիրավանում հայտնաբերվել են մ.թ.ա. I հազարամյակով թվագրվող մարդակերպ կոթողներ։

Հնագիտական պեղումների մի մասը սկսվել է դեռևս խորհրդային տարիներին, ինչպես Ազոխի քարանձավ ի պեղումները:
Այս և մյուս հնագիտական ուսւոմնասիրությունները վկայում են այն մասին, որ պատմական այս տարածքում մարդիկ ապրել են շուրջ երկու միլիոն տարի առաջ։ Ազոխի քարանձավի գտածոները ցուցադրվում են արցախյան տարբեր թանգարաններում, ժամանակավոր ցուցադրությամբ՝ նաև ՊՈԱԿ-ի շենքում։

 

 

Աղբյուր` Panorama.am
Տարածել`
Share

You may also like...