Հնաբերդում անցկացվեց Տոլմայի փառատոնը

Հայաստանում արդեն 8-րդ անգամ անցկացվեց տոլմայի փառատոնը։ Այս էլ 2-րդ տարին փառատոնը հյուրընկալվեց Արարատի մարզի Հնաբերդ գյուղում։

«Տոլմա բառը «տոլի» բառից է, որը հին հայերենով նշանակում է խաղողի վազ։ Նախնական պատրաստման ձևը եղել է ծեծված մսից և խաղողի տերևից։ Այս ձևը մինչ այժմ պահպանվել է հատկապես Սյունիքի մարզում։ Տ կամ Դ տառը այդքան էլ նշանակություն չունի»,-փառանի ժամանակ ասել է Սեդրակ Մամուլյանը։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահը նշել է, որ տոլման հայերը սկսել են օգտագործել իրենց կերակրատեսակների ցանկում դեռևս բնապաշտական ժամանակաշրջանից։

Փառատոնը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը։ «Ընդհանրապես երկրի ազգային խոհանոցը, որպես զբոսաշրջային արդյունք, ես համարում եմ ամենակարևորը։ Մեր ազգային խոհանոցը թույլ է տալիս տարածաշրջանում և ամբողջ աշխարհում լինել որպես մրցունակ զբոսաշրջային արդյունքի կրող»,- ասել է Մամուլյանը։

Հայկական երգ ու պարով ուղեկցվող փառատոնը հրաշալի հնարավորություն է ծանոթանալու տոլմայի ավելի քան 60 տարբեր տեսակներին և դրանց պատրաստման առանձնահատկություններին:

Աղբյուրը` HayNews.am
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed