Հյու Ջեքմանը կվերադառնա թատրոն՝ «Բրոդվեյ Օզ» երաժշտական շոուով

Հյու Ջեքմանը վերջապես կհանի Ռոսոմախի մետաղյա ճանկերը և կհագնի կոստյում իր նոր «Բրոդվեյ Օզ» երաժշտական շոուի համար, որը շրջագայության կմեկնի դերասանի հայրենի Ավստրալիա, գրում է buro247.ru-ն։

2004-ին Ջեքմանը ներկայացել է Բրոդվեյում «Տղան Օզ երկրից» մյուզիքլում, որում կատարած դերի համար ստացել է «Թոնի» մրցանակ՝ որպես Մյուզիքլի լավագույն դերասան:

2011-ին դերասանը համերգներով հանդես է եկել Սան Ֆրանցիսկոյում, Նյու Յորքում և Տորոնտոյում: Եվ այժմ՝ 4 տարի անց, Ջեքմանը վերադառնում է թատերական բեմականացումներին: Ի դեպ, նրա կարիերան 1990-ականներին սկսվել է հենց մյուզիքլներով:

«Բրոդվեյ Օզը» նոր պարային-երաժշտական շոու է, որում կխաղա մոտ 150 դերասան։

««Բրոդվեյ Օզն» իմ երազանքն է: Դա այն շոուն է, որը ես միշտ ցանկացել եմ տուն բերել»,- ասել է Ջեքմանը:

Շոուն կբեմականացնի պրոդյուսեր Ռոբերտ Ֆոքսը, և կսկսվի այն նոյեմբերի 24-ին Մելբուռնում: Այնուհետև կմեկնի Ավստրալիայի այլ քաղաքներ և կփակվի դեկտեմբերի 15-ին՝ Պերտ քաղաքում։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հյու Ջեքմանը կվերադառնա թատրոն՝ «Բրոդվեյ Օզ» երաժշտական շոուով”

Leave a Reply

Your email address will not be published.