Հյու Գրանտն առաջին անգամ կամուսնանա

Բրիտանացի դերասան Հյու Գրանտը հայտարարել է, որ պատրաստվում է իր առաջին հարսանիքին. 57-ամյա դերասանը կամունանա 39-ամյա շվեդ հեռուստապրոդյուսեր Աննա Էբերշտեյնի հետ:

Գրանտն ու  Էբերշտեյնը երկար տարիներ միասին են: 2012թ-ին Աննա դերասանին տղա է պարգևել, 2015թ-ին՝ աղջիկ: Զույգն ունի ևս մեր երեխա, որը ծնվել է այս տարի, բայց նրա անունը և սեռը մինչ օրս հայտնի չեն լրագրողներին:

Եւս երկու երեխա՝  տղա և աղջիկ, Գրանտն ունի իր նախկին ընկերուհի Տինգլան Հոնգից:

«Հավերժ ամուրի» տիտղոսը ստացած դերասանը մի քանի սիրավեպ է ունեցել, այդ թվում՝  դերասանուհիներ Սանդրա Բալոքի, Դրյու Բերիմորի հետ:

 

 

Աղբյուրը՝ panorama.am

Տարածել`
Share

You may also like...