Հյու Գրանտն ամուսնության դիմում է ներկայացրել Լոնդոնի Չելսի թաղամասի ՔԿԱԳ

Բրիտանացի դերասան Հյու Գրանտն առաջին անգամ կամուսնանա:
Աղբյուրը մանրամասնում է, որ 57-ամյա դերասանի ընտրյալ է դարձել 39-ամյա պրոդյուսեր Աննա Էբերստեյնը: Ամուսնության դիմումը ներկայացվել է Լոնդոնի Չելսի թաղամասի ՔԿԱԳ:

Նշվում է, որ զույգն արդեն երեք զավակ ունի: Երրորդ երեխան, որի անունը և սեռը մինչ օրս հայտնի չեն, ծնվել է սույն թվականի մարտին: 2012 թվականին Աննան և Հյուն որդի են ունեցել, իսկ երեք տարի անց՝ դուստր:

Հայտնի է, որ դերասանը ևս երկու երեխա ունի իր նախկին ընկերուհի, չինացի դերասանուհի Տինլան Հոնգից:

 

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed