Հյութի փոխարեն բաժակի մեջ ալկոհոլ պատկերացնելու դեպքում օրգանիզմն արբում է

Օրգանիզմի վրա ինքնաներշնչման և երևակայության ազդեցության մասին գիտնականները վաղուց են պնդում: Այս պնդման նոր ապացույցն է դարձել վերջերս կատարած փորձը: Ֆրանսիական գիտնականները պատմում են նոր հետազոտության մասին: Պարզվում է, եթե պատկերացնենք, որ հյութի փոխարեն բաժակում ալկոհոլ է, օրգանիզմն այդ հյութի ազդեցությունն ընդունում է որպես ալկոհոլային և արբում:
Յուրօրինակ փորձը սկսվեց նրանից, որ բարերից մեկում 19 մարդու խնդրեցին իրենց գրավչությանը համապատասխան գնահատական տալ: Այն մարդիկ, ովքեր ավելի մեծ քանակությամբ ալկոհոլ էին  խմել, իրենց համարում էին առավել գրավիչ:

Հարցումից հետո գիտնականները հրավիրեցին 100 կամավոր` մրգային կոկտեյլի գովազդային ակցիային մասնակցելու համար: Մարդկանց մի խմբին ասել էին, որ գովազդվող կոկտեյլն ալկոհոլային է, մյուս մասին էլ ասել էին, որ կոկտեյլը մրգային է և ոչ ալկոհոլային: Կոկտեյլի համային հատկանիշներով դժվար էր ասել դրա մեջ ալկոհոլի պարունակության մասին որևէ բան:

Ստացված արդյունքը զարմացրել էր բոլորին: Այն մարդիկ, ովքեր համարում էին, որ կոկտեյլն ալկոհոլային էր, իրոք արբել էին: Նրանց արյան մեջ ալկոհոլի քանակը զգալիորեն բարձրացել էր, չնայած նրան, որ կոկտեյլը ոչ ալկոհոլային էր: Իսկ այն խումբը, որը վստահ էր, որ կոկտեյլն ալկոհոլային չէր, չէր արբել անգամ այն դեպքում, երբ, իրականում, նրանց հյութի մեջ ալկոհոլ էին ավելացրել:

անդրադարձը` Աննա Հովհաննիսյանի

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հյութի փոխարեն բաժակի մեջ ալկոհոլ պատկերացնելու դեպքում օրգանիզմն արբում է”

Leave a Reply

Your email address will not be published.