ՀՀ 9 ընկերություններ՝ միջազգային ցուցահանդես

Ցուցահանդեսները պրոդուկտի ներկայացման և ճանաչելիության բարձրացման ամենաարդյունավետ տարբերակներից են համարվում: Օրերս Լիտվայի LITEXPO կոչվող ցուցահանդեսների կենտրոնում տեղի է ունեցել բալթյան երկրներում խոշորագույնը համարվող 12-­րդ ամենամյա գինու ցուցահանդեսը, որը կրել է «Գինու օր 2016» «Vyno dienos 2016» խորագիրը:

Վերը նշված ցուցուցահանդեսի շրջանակներում ներկայացված էր նաև հայկական 9 գինու գործարանների շուրջ 60 արտադրանք ներառող տեսականի։ Հայկական տեսականին ներկայացնում էր Լիտվայում հայկական գինիների պաշտոնական ներկայացուցիչը համարվող Gadara ընկերության պատվիրակությունը։

Հայկական արտադրության ցանկացած պրոդուկտի նոր հարթակներում ներկայացնելը միտում ունի ավելացնել վաճառքի և արտահանման ծավալները, ինչն էլ իր դրական ազդեցությունը կթողի ողջ տնտեսության վրա,-գրում է Մարինա Ներսիսյանը իր ֆեյսբուքյան էջում:

Տարածել`
Share

You may also like...