ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվա տոնական “Tricolor” Yerevan International Street Music Festival ծրագիրը կմեկնարկի հուլիսի 4-ին

ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների տոնակատարության շրջանակում՝ հուլիսի 4-ին՝ ժամը 20:30-ին, Ստեփան Շահումյանի անվան հրապարակում առաջին անգամ կկազմակերպվի “Tricolor” Yerevan International Street Music Festival երաժշտական խմբերի, նվագախմբերի և անհատ երաժիշների բացօթյա փառատոնը։ Հայաստանի և արտերկրից ժամանած տարբեր նվագախմբերը ելույթ կունենան փառատոնի գալա-համերգին։ Հանդիսատեսին սպասվում է շոու՝ գեղեցիկ նվագախմբային շարանցումներ, դեֆիլեներ, ինչպես նաև ազգային երգ ու պարի հնչյուններ։
Իսկ մինչ գալա-համերգը Երևանի բնակիչները կկարողանան վայելել փողոցային երաժիշտների ելույթները քաղաքի կենտրոնական փողոցներում և մետրոպոլիտենի կայաններում։
Հուլիսի 5-ին նվագախմբերը կմասնկցեն նաև ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված ամենամյա տոնական քայլերթին:
Նշենք, որ օրվա կապակցությամբ հուլիսի 4-ին, ժամը`11.00 ՝ «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնի «Արամե» սրահ ում տեղի կունենա «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի մամուլի ասուլիսը:
Հանդիպման ընթացքում կներկայացվի «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի աշխատանքային խորհուդի կատարած աշխատանքները` կապված ՀՀ զիանաշանի հետ: