ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մեկնարկում է «Կոմիտաս» փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացվի «Կոմիտաս» փառատոնը. տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Փառատոնի ընթացքում կհնչեն Կոմիտասի խմբերգային, այդ թվում նաև` մանկական, վոկալ և դաշնամուրային ստեղծագործությունները: Փառատոնին Հայաստանի պետական ազգային ակադեմիական (գեղ. ղեկ. Հ. Չեքիջյան), «Հովեր» (գեղ. ղեկ. Ս. Հովհաննիսյան), Երևանի պետական կամերային երգչախմբերի (գեղ. ղեկ. Հ. Թոփիկյան), «Գեղարդ» երգեցիկ խմբի (գեղ. ղեկ. Մ. Նավոյան, խմբավար Ա. Պապայան), մեներգիչներ Իրինա Զաքյանի (սոպրանո), Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանի (բարիտոն), դաշնակահարներ՝ Սվետլանա Նավասարդյանի, Հայկ Մելիքյանի, Արմեն Աղաջանյանի, ինչպես նաև «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի դափնեկիր-երգչախմբերի կատարմամբ կհնչեն նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Փառատոնի փակումը՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 15:00-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում:

Տարածել`
Share

You may also like...

One thought on “ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մեկնարկում է «Կոմիտաս» փառատոնը”

  1. Like!! I blog frequently and I really thank you for your content. The article has truly peaked my interest.

Leave a Reply

Your email address will not be published.